Հայաստանցին հնարավորություն կունենա դիմելու ԵԱՏՄ դատարան
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի ֆիզիկական անձը կարող է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան:
Որոշակի պայմաններում ֆիզիկական անձը կարող է բողոքարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, գործողությունները:
Նախագիծը ներառված է գործադիր մարմնի վաղվա նիստի չզեկուցվողների ցանկում։
Այն նախատեսվում է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը, մրցակցության ոլորտում Հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) վիճարկելու մասին դիմումով կարող է Դատարան դիմել այն ֆիզիկական անձը նաեւ պաշտոնատար անձը, որի վերաբերյալ կայացվել է նման որոշում կամ որի իրավունքները և օրինական շահերը ուղղակիորեն շոշափվել են նման գործողությամբ (անգործությամբ)։ Սա անձանց իրավունքների պաշտպանությունը առավել երաշխավորելուն միտված նախաձեռնություն է:
Սահմանվել է նաեւ ընթացակարգը: Հանձնաժողովի վիճարկվող որոշումը կարող է դատարան ներկայացվել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ Հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) վիճարկելու դեպքում՝ 3 ամսվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ դիմումատուին հայտնի է դարձել հանձնաժողովի կողմից վիճարկվող գործողություն (անգործություն) կատարվելու մասին։