A
A
Ջրամատակարարման որակի բարելավման նպատակով կառավարությունը շուրջ 70 մլն եվրո վարկ է ներգրավել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն՝ հավելելով, որ ծրագիրն ուղղված է ՀՀ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանն ու բարեփոխմանը։
Հաղորդագրության համաձայն՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ։