Պուտինը հեռագիր է ուղարկել Իրան
Աջակցիր «Ա1+»-ինՎլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ։
Ռուսաստանի ղեկավարի հեռագրում, մասնավորապես, ասվում է.
«Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որն իրականացվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի և միջազգային իրավունքի ցինիկ խախտմամբ։
Մեր երկրում այաթոլլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, ով հսկայական անձնական ավանդ է ներդրել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման գործում։
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Գերագույն առաջնորդի հարազատներին ու մերձավորներին, կառավարությանը և Իրանի ողջ ժողովրդին»։