Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել ջրի և ոռոգման ոլորտի բարեփոխումներին Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ջրային կոմիտեի նախագահը հյուրընկալել էր Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին», որն անցյալ շաբաթ քննարկվել էր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Ծրագիրը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, իսկ միջոցներն ուղղվելու են ջրային ոլորտի բարեփոխմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման լավարկմանը։
Կողմերը քննարկել են նաև Ջրային հռչակագրի (Water Compact) մշակման և Համաշխարհային բանկի նախագահի հետ համատեղ ստորագրման հետ կապված կազմակերպչական հարցեր։
Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։