Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Քոչարյանը շնորհավորում է Ծառուկյանին, Աշոտյանը Փաշինյանին առաջարկում է ընդունել պարտությունը․ Զուգահեռներ (տեսանյութ)

2007-ի խորհրդարանի ընտրությունների քվեարկության ընթացքը միջազգային դիտորդներին դուր է գալիս: Ամերիկյան
դեսպանատունը նույնիսկ շնորհավորում է հայ ժողովրդին: Հայաստանյան ընդդիմությունը հեգնանքով է արձագանքում։
 
Ընդդիմությունն ասում է՝ քվեարկությունից առաջ բաժանվել է ընտրակաշառք, վերցնողները նույնիսկ չեն հերքում
-Ձեզ ընտրակաշառք առաջարկվե՞լ է։
-Այո։ -
Դուք ընդունե՞լ եք։
-Այո։
 
Խորհրդարան չանցած «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իշխանությունները
նախընտրական շրջանում տպագրել են 400 հազար անձնագիր՝ ընտրակեղծիքներ կատարելու նպատակով։
 
-Երթուղային տաքսիներով քվեարկության են բերում մարդկանց, ովքեր այդ թաղում չեն բնակվում: Նրանք նոր ստացած անձնագրերով են:
Արմեն Աշոտյան-Ավելի լավ չէ՞, որ դու ընդունես քո սեփական պարտությունը, քանց թե ասես, որ
400 հազար քո հայրենակից գնվել է։
 
Խորհրդարան մտած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ իրենից խլել են մոտ 170 հազար
քվե: Հանրապետական Արմեն Աշոտյանը վստահ է՝ ընտրություններն աննախադեպ էին
 
Արմեն Աշոտյան-Ոչ ոք չի ասում, որ մենք անց ենք կացրել ստերիլ բացարձակ ժողովրդավար
ընտրություններ, մենք ընդամենը ասում ենք, որ մենք անց ենք կացրել աննախադեպ ժողովրդավարական ընտրություններ ՀՀ
նորագույն պատմության մեջ։
 
50 հազար քվեով անցողիկ 5 տոկոսը չհաղթահարած Արտաշես Գեղամյանին լրագրողները հարցնում են՝ փողոց դուրս
գալո՞ւ եք: Նա բառացիորեն ասում է՝ ինձ քվե տված էդ 50 հազարն ինձ չեն ասել՝ գնա, հեղափոխություն արա:
 
Սերժ Սարգսյանը ոգեւորված է ընտրությունների արդյունքներից։ «Ընտրությունները փաստեցին, որ մեր կուսակցությունն
ունի հանրային վստահության լուրջ քվե»,- հայտարարում է նորաթուխ վարչապետը՝ արդեն իսկ իրեն տեսնելով երկրի
ապագա նախագահի պաշտոմում։ Ժողովուրդը մի փոքր այլ կարծիքի է։
-Ազնիվ, արդար թափանցիկ ընտրություններ, ինչպես որ Հայլուրը հաղորդում է, չի եղել
 
Մեծամասնական ընտրակարգով 4-րդ անգամ պատգամավոր դարձած անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը մատաղի
արարողություն է կազմակերպում Վանաձորում։
 
-Ամեն ինչի համար ես պարտական եմ Աստծուն։
 
Մայիսի 12-ի քվեարկությամբ ՀՀԿ-ն ամրապնդում է դիրքերը՝ ստանալով 60 մանդատ։ Հանրապետականից բացի
խորհրդարան են մտնում «Բարգավաճ Հայաստանը», Օրինաց երկիրը, Դաշնակցությունը և «Ժառանգությունը»: Ռոբերտ
Քոչարյանն իր աշխատասենյակում շնորհավորում է Գագիկ Ծառուկյանին՝ կուսակցության քաղաքական հաջող մեկնարկի
համար:
 
Երեք քաղաքական ուժ հրաժարվում է ստորագրել ԿԸՀ արձանագրությունը:
«Իմպիչմենտն» ու ընդդիմադիր երեք ուժ վիճարկում են խորհրդարանի ընտրությունների արդյունքները Սահմանադրական
Դատարանում: Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հունիսի 10-ին հայտարարում է՝ արձանագրված
խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա: