Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը ՀՀ-ում. ՀՔԱՎ զեկույցի 3-րդ մաս
Աջակցիր «Ա1+»-ին2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազմակերպությունը տրամադրել է իրավական աջակցություն ՀՀ կառավարության որոշումներով հաստատված սոցիալական աջակցություններին բռնի տեղահանված անձանց մատչելիության ապահովման, հասանելիության և իրացման նպատակով։
Իրավական աջակցությունը տրամադրվել է Երևան քաղաքում և մարզերում թվով 12 կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և թվով 7 իրավաբանների ներգրավմամբ: Նշված ժամանակահատվածում Կազմակերպության կոնտակտային անձինք և իրավաբանները խորհրդատվություն են տրամադրել 1967 բռնի տեղահանված անձանց։
Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում Կազմակերպությունը տարբեր պետական մարմիններ է ուղարկել 444 գրություն և 3 հայցադիմում։
Կազմակերպությունը, հաշվի առնելով բռնի տեղահանվածների իրավունքների իրականացման հետ կապված դեռևս չլուծված խնդիրները, մշակեց գործունեության նոր ռազմավարություն՝ ընդլայնելով աջակցության շրջանակները։
2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 211 անձանց որից՝
- 55 խորհրդատվություն սեփականության իրավունքի վերաբերյալ,
- 63 խորհրդատվություն սոցիալական աջակցություններից, ՀՀ պետական կենսաթոշակներից և նպաստներից օգտվելու իրավունքի իրացման մասին,
- 7 խորհրդատվություն աշխատանքային իրավունքի վերաբերյալ,
- 40 խորհրդատվություն պատշաճ վարչարարության բացակայության մասին,
- 40 վերաբերել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատմանը,
- 2 Խորհրդատվություն օտարերկրյա դատական ակտերը ՀՀ-ում ճանաչելու մասին,
- 3 խորհրդատվություն ընտանեկան իրավունքի վերաբերյալ,
- 1 խորհրդատվություն անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին։
Տրամադրված 211 իրավախորհրդատվություններից Կազմակերպությունը դատական պաշտպանություն իրականացրել է 21 գործով։
Զեկույցն ամբողջությամբ՝