Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

«Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի  է ունենում քննարկում «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով։
Բանախոսներ՝
🔹Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադի տնօրեն,
🔹Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր,
🔹Արմեն Սմբատյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
------------------------------
2026թ․ հունիսի 7-ին տեղի կունենան ՀՀ ԱԺ ընտրությունները։
«Առաջիկա ժամանակը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար և այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը՝ ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ»,- 2018 թ․ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2026թ․ թ․ «Անկախ դիտորդ» դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտավախություններ են հնչեցնում,- «Այսօր ընտրական համակարգը բախվում է նոր սպառնալիքների․ օտարերկրյա հիբրիդային միջամտություններ, արգելքների շրջանցմամբ՝ կուսակցությունների օգտին երրորդ անձանց ներդրումներ, քաղաքականապես կողմնակալ «դիտորդություն», համակարգված ապատեղեկատվություն․․․․ցանկը երկար է»։
Նրանք առաջարկում են մի շարք անհրաժեշտ փոփոխություններ՝ հակառակ դեպքում, օրենսդրության էական բացերը կարող են ճակատագրական լինել առաջիկա ընտրությունների համար։
------------------------------
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։