Բացել լրահոսը Փակել լրահոսը
985
A A
Քաղաքականություն

Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Իրանի դեմ գործողությունը տարիներ չի տևի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործողությունն Իրանում տարբերվում է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններից և տարիներ չի տևի․  այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Տարբերությունն այն է, որ նախագահը հստակորեն սահմանել է, թե ինչի է ուզում հասնել: Դոնալդ Թրամփը պարզապես ոչ մի դեպքում թույլ չի տա, որ այս երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ՝ առանց տեսանելի ավարտի և հստակ նպատակի», - ասել է Վենսը։

Վենսի խոսքով՝ նպատակն է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստանա։«Նա (Թրամփը) նպատակը սահմանել է հետևյալ կերպ. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և պետք է ստանձնի երկարաժամկետ պարտավորություն՝ երբեք չփորձել վերականգնել իր միջուկային ներուժը», - հայտարարել է փոխնախագահը։