Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:

ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար` նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաեւ խորհրդարանական հաջողված համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: