Բացել լրահոսը Փակել լրահոսը
645525098_26839408032313311_2384679009274867716_n
A A
Հասարակություն

Վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի մարտի 5-ին․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս, Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
 
«Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին:
 
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար...
Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վարդևանյանը։