Բացել լրահոսը Փակել լրահոսը
646681840_959352393281614_7708334073583905968_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության հարցեր

Մարտի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Գիյոմ Օլանյեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։