Բացել լրահոսը Փակել լրահոսը
17725570435529
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավածությունը: