Ես պեռաշկի եմ ուտում, քանի որ վաղուց միջոցներ ձեռնարկել ենք Իրանի հետ կապված հարցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի շուրջ և տարածաշրջանում լարվածության ֆոնին վարչապետի՝ հրապարակային վայրում պեռաշկի ուտելը՝ լրագրողների համար զարմանալի է։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ցավում է Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համար, սակայն Հայաստանի կառավարությունը վաղուց է սկսել նախապատրաստվել հնարավոր զարգացումներին։
«Լայն համատեքստում ես շատ եմ ցավում նրա համար, ինչ որ տեղի է ունենում Իրանում և տարածաշրջանում։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է։ Խումբը տարի–տարիուկես առաջ է ձևավորվել և այդ խումբը երբեմն ամենօրյա, ամենամսյա ռեժիմով աշխատում է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այդ աշխատանքային խումբը ստեղծվել է իր որոշմամբ և զբաղվում է տարածաշրջանային զարգացումների հնարավոր հետևանքների գնահատմամբ։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մի տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես հումոր չեմ անում, երբ ասում եմ, որ այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն այս իրավիճակի համար, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ էլ են եղել»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ պետական ինստիտուտները մշտապես աշխատում են այս ուղղությամբ, և անհրաժեշտ որոշումները արդեն իսկ ընդունվել են։
«Այսինքն՝ մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ։ Այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, արդեն եղել են։ Թող մտադրություն չստեղծվի, որ ՀՀ կառավարությունն անհոգ է»,- ընդգծեց Փաշինյանը։