A
A
ՀՀ և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ: