Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն

Ինչ է քննարկելու Երեւանի ավագանին հաջորդ շաբաթ

 19 նախագիծ, որոնցից միայն 4-ն են զեկուցվող: Այս նախագծերը քննարկվելու են մարտի 12-ին գումարվելիք Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստում:

  Օրակարգի 18-րդ հարցը վերաբերում է Երեւան քաղաքի 2025 թ բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: 78 էջանոց հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են ծախսերը, եկամուտները, կատարված աշխատանքերը:

 Ըստ հաշվետվության՝  Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148,517,551.6 հազար դրամ։

Նիկիտա Սիմոնյանի անվամբ փողոց կանվանակոչվի

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը, որը սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց կանվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ  մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երեւան, Նիկիտա Սիմոնյան փողոց»։

   Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի համանուն պուրակում

Երեւան քաղաքի ավագանին որոշելու է  համաձայնություն հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրմանը Երեւան քաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

13 թանգարանային առարկաներ կցուցադրվեն «Հայաստանի գինու պատմության թանգարան»-ում

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿի հավաքածուին պատկանող 13 թանգարանային առարկաները այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ 2029 թվականի մարտի   15-ը «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության  կհանձնվի:

Երեւանի ավագանին համաձայնություն կտա պոլիկլինիկայի կառուցման նախագծին

Երևան համայնքի ավագանու համաձայնեցման է ներկայացվելու  Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեում հասարակական նշանակության շինության՝ ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: