Բացել լրահոսը Փակել լրահոսը
221866_0_0_1000_750_1920x0_80_0_0_ac43470b888a3e2cd605d87e09f1d8b7
A A
Քաղաքականություն

Նախկին վարչապետի եղբորը հրավիրել են դատախազություն

 ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին հրավիրել են դատախազություն, քանի որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 9-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը եւ ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին»,- նշված է ծանուցման մեջ:

Ինչպես տեղեկանում ենք « Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքից, բացի Հենրիկ Աբրահամյանից, ծանուցումներ են ուղարկվել նաեւ իր հետ փոխկապակցված եւս 6 անձի: