A
A
Տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները: Կրեմլը հայտարարել է, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել:
Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը ներկայացրել է իր մոտեցումները իրանական հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացրել Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ ունեցած վերջին բանակցությունների արդյունքների մասին։