Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Տնտեսություն

«ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությանն արտոնություն կտրամադրվի

2018 թվականին հիմնադրված «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրվի: Այն գնահատվում է 9․7 մլրդ դրամ։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրության համար։

Իսկ իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 27․4 մլրդ դրամ։ Ըստ հիմնավորման՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

  Արտոնություն կտրամադրվի նաեւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Գլորիա» կարի ֆաբրիկային: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 318 մլն դրամ։ Ի դեպ, Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Դռների եւ պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար ներմուծվող սարքավորումների և հումքի ձեռք բերման համար արտոնություն է ցանկանում ստանալ նաեւ «ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․3 մլրդ դրամ։

Ընկերությունը ցանկանում է ապրանքները ներմուծել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ԱՍԷԴԼ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ի ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման, 450 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 467 աշխատատեղ՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 508-ի՝ 330,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 502 մլն դրամ։