Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-49Hmq6IJlT
A A
Պաշտոնական

Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի

Իրանից Հայաստանի միջոցով՝ «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի, հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։ 

Նշվում է, որ նրանց մեծ մասը 11 մարտին տարհանված «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներն են:

«Շնորհակալություն եմ հայտնում Արտաքին գործերի նախարարությանը, մեր անվտանգության մարմիններին և Իրանի ու Հայաստանի ղեկավարությանն այս գործողությունն իրականացնելու համար։ Տեղում մնում է մոտ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարողանում լքել տարածքը»,- ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։:

Դեսպանության դիվանագետները շարունակում են սերտ համագործակցել հայկական կողմի հետ և ապահովում բոլոր անհրաժեշտ աջակցությունը ռուսաստանցի քաղաքացիներին: