Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես պատրաստ եմ միջնորդել «Թափառող կենդանիների» ՀՈԱԿ-ում ընդունեն պարոն Մարությանին․ Անի Խաչատրյան (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը  քննադատեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պաշտոնավարման տարիներին թափառող կենդանիների խնդրի հարցը չկարգավորելու համար։ 

 Նա  դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանին։

«Պարոն Թորոսյան, Հայկ Մարությանի օրոք Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը Էրեբունիում խայտառակ պայմաններով տեղ էր»,- ասաց նա։

Ավագանու անդամի պնդմամբ՝ այդ ժամանակահատվածում կենդանիների ստերջացման գործընթացը նույնպես արդյունավետ չի իրականացվել։

«Պարոն Մարությանի օրոք կենդանիները ստերջացնելուց հետո մի քանի անգամ հղիանում և ծննդաբերում էին»,- հայտարարեց Խաչատրյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Մարությանը նախկինում ավագանու դահլիճում հայտարարել էր, թե պատրաստ է նորաստեղծ կենտրոնում «պառկել ու բուժվել», ինչը, ըստ Խաչատրյանի, ներկայացվում էր որպես կառույցի լավ պայմանների ապացույց։

«Պարոն Մարությանի օրոք այս դահլիճում նա ասաց, որ ինքը պատրաստ է նոր ՀՈԱԿ-ում պառկել ու բուժվել, այդքան լավն է։ Ես՝ որպես ավագանու անդամ, պատրաստ եմ միջնորդել, որ ցանկացած հիվանդության համար Թափառող կենդանիների ՀՈԱԿ-ում ընդունեն պարոն Մարությանին»,- նշեց Անի Խաչատրյանը։