A
A
41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։
Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։