Հայտնի են «Սլավյանսկի բազար 2026» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 14-ին տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2026» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։
Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։
Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։
«Սլավյանսկի բազար 2026» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։
Այսպիսով, հուլիսի 9-12-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2026» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 10-ամյա Ալեքսա Վարդանյանը։
Նշենք, որ Ալեքսա Վարդանյանը սովորում է Չայկովսկու անվան դպրոցում, զբաղվում է նաև պարարվեստով։ «The Voice of the World Armenia» մրցույթին զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Իսկ Ֆրանսիայում «Armenian Colors» մրցույթին արժանացել է Գրան պրիի և առաջին մրցանակի։ Հունաստանում կայացած «International Festival Greece’s Hope» միջազգային մրցույթում կրկին արժանացել է առաջին մրցանակի։ Իսկ երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 22-ամյա Լիանա Դանիելյանը: Իսկ Լիանա Դանիելյանն ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Սովորել է նաև Երգի պետական թատոնում։ Այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Լիանան մասնակցել է «Sanremo Junior» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։