A
A
Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեզ համար հաստատելու մեր հանձնառությունն ու անմնացորդ հավատարմությունը սպառողների շահերի հավասարակշռմանը և պաշտպանությանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջնահերթություններից է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների՝ սահմանված որակի չափորոշիչներին և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ իրապես մեր սպառողները կլինեն տեղեկացված, լսված և պաշտպանված: