Չեմ զարմանա, որ ինքը խանդի նաև իր որդուն.Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ՖԲ գրառումը
Չնայած կիրակի է, բայց չկարողացա չանդրադառնալ առաջին և երկրորդ նախագահների վերջին տեսակետներին։ Կխնայեմ ձեր ժամանակը և կանդրադառնամ միայն բարոյախրատական համատեքստին...
«Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ այդպիսի քայլի չեն դիմում» ՝ ասում է առաջին նախագահը։ Ես գուցե մազոխիստ եմ, ըստ առաջին նախագահի, բայց բազմիցս ասել եմ, որ ինձ մեղավոր եմ համարում մարտի մեկի զոհերի հիշատակի, նրանց ծնողների և զավակների առաջ, քանի որ այդ մարդիկ նաև իմ կոչով են հրապարակ եկել և հիմա ես ողջ եմ, իմ հարազատների կողքին, իսկ իրենք՝ ոչ։ Եվ եթե առաջին նախագահն էլ, հայտնի երգչուհու օրինակով, համարում է, որ միտինգի եկողներն էին մեղավոր, թող չգային ու չէին զոհվեի, սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը...
Երկրորդ նախագահը ասում է, որ Արցախը ուներ երկու երաշխավոր ՌԴ-ն և Հայաստանի Հանրապետությունը և որ առաջինն իր երաշխավորի պարտականությունից հրաժարվել է Հայաստանը.. Էս են դեպքն է, որ ուզում ես կրկնել դասականին՝ «Իյա, իրո՞ք» ...
«Ընկեր» , իսկ դու Եռաբլուր պանթեոնի ներքևի հատված իջե՞լ ես, դու դրոշների քանակը ու սրտիցդ արյուն քամող թրթռոցը լսե՞լ ես, էդ Հայաստա՞նն ու հայ զինվո՞րն են հրաժարվել Արցախի երաշխավոր լինելուց....
Բա որ երաշխավորից հրաժարվում էր, ինչու՞ էր գոռում, որ Արցախը Հայաստան է ու վերջ, դուք էլ քննադատում եք առայսօր, ասելով, որ նման կոշտ մոտեցումներով պատերազմ բերեց...
Երբ յոթը լողը կորցրածը բարոյականության դասախոսություններ է կարդում, պաթալոգիա է, չբուժվող պաթալոգիա, բայց էս ամենում մի դրական բան էլ կա։ Երկրորդ նախագահի որդու ոչ էական տեսակետների դիտումները անգամներով ավելի շատ են, քան իր նոր իմիջով պոդքաստներինը։ Չեմ զարմանա, որ ինքը խանդի նաև իր որդուն՝ միակ տղամարդը լինելու մեխանիզմն է այդպիսին։ Ակնհայտ է, որ երիտասարդությունը իրենց այլևս չի դիտում, քանի որ հին ու մաշված է համարում, իսկ տարեցներն էլ հիշողություն ունեն, լավ գիտեն, թե իրենց ժամանակներում ի՞նչ է եղել և իրենք ո՞վ են, ու՝ փառք Տիրոջը։