Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Մշակույթ

«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են FIAPF-ի կողմից․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․

«Կարևոր լուրերը նկատենք.

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։

FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

Շնորհավորում եմ բոլորիս»։