A
A
Քննարկվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին ֆուտբոլիստների քանակի հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանը և Մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպեցին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի 4 ակումբի ներկայացուցիչներին։
Քննարկվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին միաժամանակ խաղադաշտում գտնվող և հայտացուցակի՝ Հայաստանում մարզված ֆուտբոլիստների քանակի հնարավոր փոփոխությունն առաջիկա 2 մրցաշրջանում։
Ակումբները 2-օրյա ժամկետում իրենց դիրքորոշումը կներկայացնեն ՀՖՖ, որից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեն կքննարկի առաջարկները։