A
A
Գարեգին Բ Կաթողիկոսը կմեկնի՞ Վրաստան
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռ որոշում չի կայացրել մեկնելու է Թբիլիսի՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտի արարողությունը մասնակցելու,թե ոչ։ Վրաստանի 93֊ամյա հոգեւոր առաջնորդը մահացել է երեկ։
«Երբ որոշի մեկնել միջնորդություն կներկայացնենք, այս պահին սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գարեգին Բ Կաթողիկոսի պաշտպան Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ եւ նրա ելքը երկրից արգելվել է։