Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետ (տեսանյութ)

Մարտի 18-ին Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդիի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։ 

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների՝ ներդրումների խրախուսման ուղղությամբ աշխատող կառույցների, ՀՀ կողմից՝ «Էնթերփրայզ Արմենիայի», առևտրի պալատների, գործարար շրջանակների միջև ուղիղ կապի հաստատման կարևորությունը, ինչպես նաև Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների ուսումնասիրման գործում։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ 

Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել մարդկանց միջև շփումների, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։