A
A
Հիմնանորոգվել է 504,5 կմ ընդհանուր ճանապարհ․ Խուդաթյան
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, հայտնում է ՏԿԵՆ-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի, ընդերքի և պետական գույքի կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը:
Նախարարը նշել է, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում պետական բյուջեի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել է 504,5 կմ ընդհանուր ճանապարհ: Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 9,7 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավել է 2024 թվականի համեմատ: