Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքին կից հողերը եւ գույքերը հանրային գերակա շահ կճանաչվեն
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիր մարմնի վաղվա նիստում որոշում է կայացվելու հանրության գերակա շահ ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքին կից քաղաքացիների եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եւ գույքերը:
Ըստ հիմնավորման՝ նման որոշումը թույլ կտա ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախ¬նա¬կան տեսքի պահպանման եւ հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը, հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպա¬տա¬կով հետագա օգտագործման հարցը: Գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը այս տարվա դեկտեմբերի 31-ն է:
Ի դեպ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզպետը յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկելու է օտարվող սեփականության սեփականա¬տե¬րերին եւ գույքային իրավունքներ ունեցող անձանց: ի դեպ, այս հարցը ընդգրկված է կառավարության նիստի չզեկուցվողների հարցերի շարքում: