Բացել լրահոսը Փակել լրահոսը
652223718_1226650736291652_5239327928459328481_n
A A
Հասարակություն

Ազատեք նարնջագույն նստատեղն ավտոբուսում

«Սպիտակ Ձեռնափայտ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը հորդորում է․
 
«Երևան քաղաքի ներքաղաքային տրանսպորտում շահագործվող չինական արտադրության Higer ավտոբուսներում առկա են հատուկ նարնջագույն նստատեղեր, որոնց կողքին տեղադրված է ձեռնափայտի նշան։ Այդ նշանը նշանակում է, որ նստատեղերը նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար։
 
Սովորաբար ավտոբուսում կա երկու նման նստատեղ, որոնք գտնվում են մուտքի մոտ՝ նրանց հարմարության և անվտանգության համար։ Խնդրում ենք բոլոր ուղևորներին լինել ուշադիր։
 
Եթե ավտոբուս է բարձրանում սպիտակ ձեռնափայտով մարդ, ազատեք այդ նստատեղերը և, անհրաժեշտության դեպքում, առաջարկեք օգնություն»։