A
A
Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը՝ գրառում կատարելով X-ի իր միկրոբլոգում:
«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների որոշ անդամների և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ գցեց վշտի մեջ: Ես ցավակցում եմ Իրանի մեծ ժողովրդին, և վստահ եմ, որ նրանց ճանապարհը կշարունակվի ավելի մեծ ուժով, քան նախկինում»,- գրել է նախագահը: