Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօր վերաբացեցինք ևս 2 մանկապարտեզ․ Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Սիրելի երևանցիներ, այսօր բացեցինք 45-րդ հիմնանորոգված մանկապարտեզը Երևանում։ Այսօր վերաբացեցինք 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։

2026 թվականին նախատեսում ենք մեկնարկել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար։

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական Ներդրումային Բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ու ՄԱԶԾ-ի մեր գործընկերներին համագործակցության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։