Բացել լրահոսը Փակել լրահոսը
ara-fidanyan
A A
Պաշտոնական

Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Արա Ֆիդանյանն ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։