Բացել լրահոսը Փակել լրահոսը
QY3gjSWrRTs0UreiuBizCEXvls4Krv6k1MSjcc6C
A A
Քաղաքականություն

ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ​​անվտանգության ծառայությունը մարտի 20-ին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող և ղեկավարվող «ահաբեկչական ցանցի» վերացման և դրա անդամների ձերբակալման մասին, հաղորդում է էմիրաթական ​​WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ-ն մեղադրել է ձերբակալված անձանց «երկրի ներսում կեղծ բիզնեսի քողի տակ գործելու և ազգային տնտեսություն ներթափանցելու ու երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող արտաքին սխեմաներ իրականացնելու համար»։

Գործակալությունը պարզաբանում է, որ ցանցը, գործելով «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված արտաքին դերակատարների հետ նախապես մշակված ռազմավարական սխեմայով, խախտել է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և ազգային անվտանգությանը սպառնացող տնտեսական և իրավական կարգավորումները։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ազգային տնտեսությունը կամ քաղաքացիական ինստիտուտներն ահաբեկչական կամ դավադրության նպատակներով շահագործելու ցանկացած փորձի դեմ իրենք կգործեն վճռականությամբ և ուժով՝  թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն, որը կսպառնա պետության անվտանգությանը կամ կայունությանը։

Հրապարակվել են հինգ բանտարկյալների լուսանկարները՝ առանց նրանց ինքնությունը նշելու։