A
A
Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ ՆԳՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարոդը խցանման ժամանակ դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Երևանի գնդի պարեկները մեքենան հայտնաբերել են։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։