A
A
Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա
Աջակցիր «Ա1+»-ինՆերքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Մեկ այլ որոշմամբ՝ Ֆիդանյանը նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)՝ համակարգելով Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի կապը։
Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը։