A
A
Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 21-ին, ժամը 21։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 23։36-ին։ Մասամբ այրվել են բեռնատարի բեռնախցիկը և կենցաղային իրեր։