Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խախտումներ-«Վարդաշեն»-ՔԿՀ-ում
A A
Պաշտոնական

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել

Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ <<Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։

Այդ մասին հայտնում են ՔԿԾ-ից։

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։