A
A
Հայաստանը կարևորում է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցելը, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին․ Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը կարևորում է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցելը, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երբեք Հայաստանը չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի իր հարևանների նկատմամբ: Մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի»,-նշեց ԱԺ նախագահը: