A
A
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում ստանալուն։
«Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունը առաջինը Հայաստանում ստացել է միջազգային հեղինակավոր Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում։ Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է ընկերության մասնագիտական բարձր մակարդակի, վստահելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության մասին։
Հանրապետության նախագահը ողջունել է հայկական կազմակերպության հեղինակավոր ձեռքբերումը և հաջողություններ ու նորանոր վերելքներ մաղթել: