Բացել լրահոսը Փակել լրահոսը
657491884_1325176672969015_7119152414669792295_n
A A
Պաշտոնական

Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Մարտի 24-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։
 
Համայնքային ոստիկանության բաժին տեղափոխելիս տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 5 գրամ մարիխուանայով թղթե փաթեթը։
 
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։