Հետաքրքրության պակասի պատճառով գումարը կրկնապատկվի
Աջակցիր «Ա1+»-ինԱնապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում։
Ծրագիրը նախատեսված էր եղել իրականացնել ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։
Նախագծով առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
Ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար առաջարկվում է գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս՝ 3-12 ամսվա փոխարեն։
Նախագծով հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունենալը։