Բացել լրահոսը Փակել լրահոսը
1lurer_87
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:
 
Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: