Բացել լրահոսը Փակել լրահոսը
657373109_1564819038982586_5054949298814886815_n (1)
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է «19th Agzamov Memorial» միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ:
 
 Հայկը 9 հնարավորից ունի 7 միավոր:
 
 Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և միջազգային վարպետ Մուհամմադզոխիդ Սույարովը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։