Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է հանգիստ կյանք չապրել (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Առաջին կանգառը Սիսիան քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ կուսակցության անդամների հանդիպումը կուսակցության Սիսիան համայնքի համակիրների հետ։ Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սիսիանցիներին ներկայացրեց կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական և անվտանգային ծրագրերը՝ միաժամանակ ներկայացնելով Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու պատճառները. «Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է հանգիստ կյանք չապրել, մտնել դրա տակ ու փորձել փոխել և փոխելու է։ Այլ՝ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք, ասեք՝ ով կարող է Հայաստանը հանել աղքատությունից։ Ո՞վ այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա՝ այնպես, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա՝ ոնց է այդ աղքատությունը հաղթահարվում»։ Խոսելով կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կուսակցության նախագահը աշխարհի տարբեր երկրներում նույն ճանապարհն անցել է։ Այնպես չէ, որ մի երկրում է հաջողության հասել՝ երեք-չորս երկրում Սամվել Կարապետյանն ունի իրա տնտեսական միավորները։ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանն իր ներուժը ներդնում է Հայաստանի զարգացման համար և չունի և չի կարող ունենալ այլ մոտիվացիա, քան Հայաստանի զարգացումը, քանի որ լինելով ֆինանսապես ապահովված՝ նա կլինի Հայաստանի միակ առաջնորդնորդը, որը որևէ բանի կարիք չի ունենալու իշխանության գալուց հետո։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, անվանգային, սոցիալական, կրթական և մի շարք այլ հարցերին, ինչպես նաև համայնքների համաչափ զարգացման մարտահրավերներին։