A
A
Քաղաքապետարանը մերժել է իրանցիներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը մերժել է Իրանի Իսրալամական հանրապետության քաղաքացի Հուսեին Սետոոդեգանի ներկայացրած իրազեկումը՝ մարտի 29-ին՝ ժ.13.00-15.00-ը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ներկայացրած իրազեկման՝ մասնակիցների մոտավոր թիվը լինելու էր 300:
Հավաքի ընթացքում նախատեսվում էր օգտագործել պաստառներ և լոզունգներ: Իսկ հավաքն իրենից ներկայացնելու էր բողոք՝ Հայաստանում իրենց ազգակիցների և համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող խտրական գործողությունների դեմ և իրանցիների իրավունքների պաշտպանության նպատակով հանրային ուշադրության հրավիրում: