A
A
Սպահանում հայ է զոհվել․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
Աջակցիր «Ա1+»-ինՍպահանում տեղի ունեցած հրթիռակոծումների հետևանքով հայ է զոհվել։ Տեղեկությունը փոխանցվել է Թեհրանից։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Սպահանի մէջ սաստիկ հրթիռակոծումներու իբրեւ հետեւանք արձանագրուած է հայ զոհ մը՝ Սիմոնեան մականունով։ Տեղեկութիւնը փոխանցուեցաւ Թեհրանէն՝ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքին։
Վեհափառ Հայրապետը կը շարունակէ առօրեայ դրութեամբ կապ հաստատել պատերազմի մէջ յայտնուած երկիրներու մէջ գործող մեր բոլոր թեմերու պատասխանտուներուն հետ։
Թեհրանի թեմի պատասխանատուները Հայրապետին զեկուցեցին, որ վերջին օրերուն սաստիկ հրթիռակոծումներու կ՚ենթարկուին Թեհրանն ու Սպահանը»,- ասվում է հաղորդագրությունում։