Բացել լրահոսը Փակել լրահոսը
424611316_122175834014003277_4050060064223359056_n-3
A A
Պաշտոնական

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ ՆԳՆ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։