A
A
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։